ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Քննարկվեց երեխաների բժշկական սպասարկման հարցը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ Երևանի մանկական հիվանդանոցների ղեկավարների հետ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվեց մինչև յոթ տարեկան երեխաների բժշկական սպասարկման հարցը։ Նախարարը նշեց, որ այդ առնչությամբ էլեկտրոնային լրատվամիջոցներում վերջին օրերին տեղ գտած հրապարակումները խիստ մտահոգիչ են։
«Անընդունելի է, որ փորձ է արվում ստվերել մինչև այժմ շատ լավ գործող ծրագիրը։ 0-7 տարեկան երեխաների բուժսպասարկումը եղել և մնալու է պետպատվերի շրջանակներում։ Հասկանալի է, որ ձմռանն արձանագրված գրիպի բռնկման պատճառով մեր շատ բուժհաստատություններ նախատեսվածից ավելի ծառայություններ են իրականացրել։ Հասկանալի է նաև, որ Երեխայի պետական հավաստագրի ներդրման, նոր ծառայությունների կազմակերպման ու բարձր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ մեծանում է դիմելիությունը, միաժամանակ բարձրանում ծառայությունների ինքնարժեքը։ Սակայն ոչինչ չպետք է խանգարի երեխաների անվճար բուժմանը։ Ահազանգերի դեպքում շատ խիստ մոտեցում է ցուցաբերվելու»,-ասաց Դերենիկ Դումանյանը։
Նա առանձին-առանձին հետաքրքրվեց բոլոր բուժհիմնարկներում առկա վիճակով ու խնդիրներով և դրանց լուծման նպատակով նախարարության ստորաբաժանումների ղեկավարներին կոնկրետ հանձնարարականներ տվեց։ Մասնավորապես, ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալությանը հանձնարարվեց ուսումնասիրել ֆինանսական հատկացումներն` ըստ ծառայությունների, և անհրաժեշտության դեպքում վերաբաշխումներ կատարել։ Մոր և մանկան առողջության պահպանման վարչությանը հանձնարարվեց ուսումնասիրել մանկական ակնաբուժական ծառայության վիճակը` բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների ցանկը, դրանց հզորությունները, սարքավորումներով և մասնագետներով հագեցվածությունը և այլն։ Միաժամանակ, հանձնարարվեց քննարկումներ կազմակերպել ստացիոնար և պոլիկլինիկական ծառայությունների ղեկավարների հետ` ծանրաբեռնվածությունները ճիշտ բաշխելու և միմյանց հետ համագործակցելու նպատակով։
Որոշվեց խնդրին անդրադառնալ հանձնարարականների արդյունքներն ունենալուց հետո։
24.05.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







